Life

«ВКонтакте» սոցիալական ցանցն անհասանելի է ողջ աշխարհում

1 րոպեի ընթերցում

«ВКонтакте» սոցիալական ցանցն անհասանելի է ողջ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Вконтакте» սոցիալական ցանցը անհասանելի է ողջ աշխարհում: Ինչպես հաղորդուն է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությանը, այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել "ВК" հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գեորգի Լոբուշկինը:

«ВКонтакте» սոցցանցը ներկա պահին անհասանելի է ողջ աշխարհում: Ներկա պահին փնտրում ենք պատճառները, իսկ վերանորոգող անձնակազմը մեկնել է դեպքի վայր»,- գրել է Գեորգի Լոբուշկինը:

Ռուսաստանում առավել մեծ պահանջարկ վայելող այս սոցիալական ցանցը անհասանելի էր ՌԴ-ի տարածքում ինչպես համակարգչի, այնպես էլ հեռախոսների միջոցով՝ սկսած Մոսկվայի ժամանակով 17:00-ից:

«ВКонтакте»-ն ՌԴ-ի ամենախոշոր սոցիալական ցանցն է` օրական ունենալով առավել քան 70 միլիոն այցելու: Այն պատկանում է Mail.ru Group Ltd.-ին, որն անցած տարի սեպտեմբերին ձեռք էր բերել ընկերության բաժնետոմսերի ողջ փաթեթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում