Տարածաշրջանային

Տնտեսական համագործակցության հարցում Իրանը նախապատվությունը տալիս է իր հարևաններին. Ռոհանի

2 րոպեի ընթերցում

Տնտեսական համագործակցության հարցում Իրանը նախապատվությունը տալիս է իր հարևաններին. Ռոհանի

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետ միջազգային «վեցնյակի» կնքած միջուկային գործարքից հետո մի շարք երկրներ փորձում են ներդրումներ կատարել Իրանում: Սակայն, Թեհրանն ամենից առաջ նախապատվությունը տալիս է իր հարեւանների հետ համագործակցությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ «ԻՌՆԱ»-ի` Ռոհանին Ադրբեջանն անվանել է «դեպի Կովկաս դարպաս»: Դրա հետ միասին Ռոհանին ասել է, որ Իրանը Բաքվի համար կարող է դառնալ «դեպի Պարսից ծոց ուղի»:

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում համագործակցությանը՝ Ռուհանին նշել է, որ «Կասպից ծովում համատեղ ներդրումները կարող են նոր էջ բացել այդ ոլորտում»:

Իր հերթին, Շահին Մուստաֆաեւը համոզմունք է հայտնել, որ Իրանի միջուկային գործարքը բարենպաստ ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության եւ կայունության վրա:

«Բաքուն հաստատապես մտադիր է ամրապնդել համագործակցությունն Իրանի հետ էներգետիկ, առեւտրի, տրանսպորտի, նավթաքիմիական, բանկային եւ գյուղատնտեսության ոլորտներում», -ասել է Մուստաֆաեւը:

Այսօր Թեհրանում հանդիպում է տեղի ունեցել նաեւ Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ, որի ընթացքում Մուստաֆաեւը նշել է, որ Իրանը կարող է իր նավթն ու գազը Եվրոպա փոխադրելու համար օգտագործել Ադրբեջանի ենթակառուցվածքները, իսկ ապագայում կարող է միանալ նաեւ Անդրանատոլիական նախագծին (TANAP):

Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Թալիբնիի հետ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են ներդրունների եւ Ադրբեջանում իրանական ֆինանսական կառույցների գործունեությունը վերականգնելու գծով երկկողմանի հանձնաժողով ստեղծելու մասին:

Երկու երկրների միջեւ առեւտրի ներկայիս 500 մլն դոլար ծավալը կարող է մի քանի անգամ մեծանալ, ասել է իրանցի նախարարը:

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Իրավունք

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրավունք

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում