Life

Apple-ը պատրաստվում Է գործարկել Siri-ով հնչյունային հաղորդագրությունները տեքստի վերածող ծառայությունը

1 րոպեի ընթերցում

Apple-ը պատրաստվում Է գործարկել Siri-ով հնչյունային հաղորդագրությունները տեքստի վերածող ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Apple ընկերությունն ավարտում Է Siri վիրտուալ օգնականի հիման վրա ձայնային փոստի թեստավորումը: Ինչպես օգոստոսի 3-ին հաղորդել Է Business insider պորտալը, նորամուծությունը կարող Է գործարկվել արդեն գալիք 2016 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Siri-ի նորացման շնորհիվ iOS-ի հիմքի վրա շարժական սարքերի տերերը կկարողանան սմարթֆոնների Էկրաններին կարդալ տեքստի կերպափոխված ձայնային հաղորդագրությունները: Այսպիսով, օգտատերերը կստանան յուրատեսակ խելացի ինքնապատասխանիչ, որը նաեւ որոշակի շրջանակի մարդկանց տեղեկատվություն կտրամադրի այն մասին, թե բաժանորդն ինչու չի պատասխանում եւ որտեղ Է նա գտնվում:

«Մարդկանց դուր Է գալիս ձայնային հաղորդագրություններ թողնել (քանի որ դա ավելի արագ Է կատարվում, քան տեքստ հավաքելը), սակայն նրանց դուր չի գալիս դրանք ստանալը (քանի որ ավելի արագ Է տեքստը կարդալը, քան հաղորդագրություն լսելը): Նոր արտադրանքը կամուրջ կդառնա սերունդների միջեւ. ավագ տարիքի մարդիկ սիրում են ձայնային փոստը, իսկ երիտասարդները՝ ոչ»,- նշել Է պորտալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում