Life

Չինաստանում ներկայացվել է աշխարհում ամենամեծ հովանոցը

1 րոպեի ընթերցում

Չինաստանում ներկայացվել է աշխարհում ամենամեծ հովանոցը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Ցզյանսի նահանգում ներկայացվել է աշխարհի ամենամեծ հովանոցը, որի տրամագիծը կազմում է 23 մետր, իսկ բարձրությունը՝ 14.4 մետր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այն կշռում է 5.7 տոննա:

Հովանոցը ներկայացնելու ժամանակ միջոցառմանը ներկա են եղել Գինես ռեկորդների գրքի աշխատակիցները, ովքեր գրանցել են նոր ձեռքբերումը: Նախորդ ռեկորդը գրանցվել էր Հնդկաստանում` 2010թ.-ին, երբ հովհարի տրամագիծը 17.06 մետր էր, իսկ բարձրությունը՝ 10.97 մետր:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ նորվեգական Hennig Olsen ընկերությունը նոր ռեկորդ է սահմանել՝ ստեղծելով աշխարհում ամենամեծ կոն պաղապաղը, որի բարձրությունը կազմել է 3.08 մետր: Այն տեղադրվել է ուղղաթիռով: Պաղպաղակի պատրաստման համար օգտագործվել է 1.08 հազար լիտր վանիլային պաղպաղակ, 60 լիտր շոկոլադ: Պաղպաղակը կշռել է 75 կիլոգրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում