Միջազգային

Անբարի նահանգում 2014թ.-ից ի վեր ավելի քան 1500 դպրոց է ավերվել

2 րոպեի ընթերցում

Անբարի նահանգում 2014թ.-ից ի վեր ավելի քան 1500 դպրոց է ավերվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Անբարի նահանգի շրջափակումից ի վեր ավերվել են ավելի քան 1500 դպրոցներ: «Ավելի քան 1500 դպրոցներ ամբողջովին կամ մասնակի ոչնչացվել են` սկսած 2014թ.-ի ամռանից»,- նշել է նահանգի խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Իդա Ումմաշան՝ պարզաբանելով, որ դպրոցների մեծ մասն ԻՊ-ի հարձակման թիրախ է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, դպրոցներից շատերն ահաբեկիչներն օգտագործել են որպես շտաբ, որոնք ռմբակոծվել են իրաքյան բանակի և միջազգային կոալիցիայի կողմից:

Նա նաև տեղեկացրել է, որ Անբարում ավերված դպրոցների վերականգնման համար զգալի ֆինանսական միջոցներ են հարկավոր:

ՄԱԿ-ի տվյալներով, իրաքցի երեխաների շուրջ 70 տոկոսը, ովքեր ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից, այժմ զրկված են դպրոց հաճախելու հնարավորությունից:

Հուլիսի 13-ին իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է Անբարի նահանգի ազատագրման ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Իրաքի պաշտպանության նախարարի խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ազատագրման գործողություններն սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ:

ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում նահանգի 80 տոկոսը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում