Հասարակական

ՃՇԳՐՏՎԱԾ/ ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանը ստացել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը

2 րոպեի ընթերցում

 ՃՇԳՐՏՎԱԾ/ ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանը ստացել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարան ստացել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հայցը:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Հյուսիսկովկասյան շրջանի զինվորական դատարանի մամուլի խոսնակ Ալյոնա Կատկալոն հայտնել է, որ Երեւանում տեղակայված ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանը ստացել է շարքային Վալերի Պերմյակովի վերաբերյալ քրեական գործը: «Մոտ ապագայում տեղի կունենա դատավարությունը, որի ընթացքում կորոշվի արդյոք կերկարացվի մեղադրյալի կալանքի ժամկետը թե ոչ: Միաժամանակ, մոտ ապագայում կսկվի արդեն գործով առաջին դատավարությունը»,- ասել է Կատկալոն:

Ավետիսյաններիընտանիքի6անդամներիսպանությունըտեղիէունեցել2015թվականիհունվարի12-ին՝վաղառավոտյան,ժամը06:00-իսահմաններում,իսկնրանցմահըվրաէհասելհրազենայինվնասվածքներից։Ավետիսյաններիընտանիքիցողջէմնացել6ամսականփոքրիկը՝ՍերյոժաԱրմենիԱվետիսյանը,ովկտրող-ծակողգործիքիցստացածվնասվածքներովտեղափոխվելէբժշկականկենտրոն:Նշանակվելենդատաբժշկական,դատատոքսիկոքիմիական,դատաձգաբանականփորձաքննություններ:Կասկածյալինռուսսահմանապահներըհայտնաբերելենհայ-թուրքականսահմանըհատելուփորձկատարելիսեւհանձնել102-րդռուսականբազայիհրամանատարությանը:Նկատիունենալով,որնախաքննությամբձեռքբերվածապացույցներըբավարարհիմքենտալիսառայն,որհանցագործությունըկատարելէՌԴ102-րդռազմաբազայիթիվNզորամասիզինծառայողՎալերիՊերմյակովը,ուստի՝2015թ.հունվարի14-ինորոշումէկայացվել՝վերջինիսՀՀքրեականօրենսգրքի104-րդհոդվածի2-րդմասի1-ինկետովորպեսմեղադրյալներգրավելումասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում