Life

Մալդիվներում բացվել է առաջին ստորջրյա ռեստորանը

1 րոպեի ընթերցում

Մալդիվներում բացվել է առաջին ստորջրյա ռեստորանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալդիվներում Niyama հյուրանոցում բացվել է աշխարհում առաջին Subsix անունով ստորջրյա ակումբ-ռեստորանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ռեստորանը գտնվում է 6 մետր խորության վրա, իսկ ափից հեռավորությունը կազմում է 500 մետր: Բարձր պատուհաններով ռեստորանի այցելուները կարող են հետևել Հնդկական օվկիանոսի ստորջրյա տեսարանի ավելի քան 90 տեսակ կորալային խութերի, տարբեր ձկների, կրիաների և այլն:

Ռեստորանը կահավորված է ծովային թեմային համապատասխան: Պատերն արծաթագույն երանգի մեջ են, իսկ առաստաղը՝ խեցիներով է ձևավորված:

Subsixռեստորանում ճաշելու մոտավոր արժեքը կազմում է անձի միջին հաշվով 165 դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում