Life

ԱՄՆ-ում արջը մտել է հրուշակագործարան և սնվել կարկանդակներով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում արջը մտել է հրուշակագործարան և սնվել կարկանդակներով

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Colorado Cherry հրուշակագործական ընկերությունը հարձակման է ենթարկվել վայրի սև արջի կողմից, որը լիարժեք սնվել է կարկանդակներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, կենդանին այնտեղ է մտել գիշերը՝ ջարդելով լուսամուտը: Նա մտել է պահեստ և կերել 24 բալով ու 14 խնձորով կարկանդակ: Այնուհետև արջը պատռել է շաքարավազի և կակաոյի պարկերը, իսկ հետո հեռացել՝ իր հետ տանելով երկու տուփ կարկանդակ, որոնք դեն է նետել մուտքի մոտ:

Կենդանուն հաջողվել է աննկատ մնալ տեսախցիկներից:

Կակած չկա, որ գող հենց արջն է, քանի որ Կոլորադոյի ծայրամասում նրանք բավական մեծ թիվ են կազմում, և շատերը գիշերը վախենում են մտնել քաղաք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում