Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-2/26. «Երգ` առանց մեղեդու»

2 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2/26. «Երգ` առանց մեղեդու»

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք՝ երկու խորագրի ներքո:

Ժամանակակից գրականություն

Նոր-Այր, «Երգ` առանց մեղեդու»

Իրավաբան-բանաստեղծ Նոր-Այրը (Նորայր Հակոբյան) իր առաջին փորձն է կատարել գրական աշխարհում և ներկայացրել իր ստեղծագործություններն ամփոփող գիրք: «Երգ` առանց մեղեդու» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է «Զանգակ» հրատարակչությունում:

«Ես գրող չեմ, մասնագիտությամբ իրավաբան եմ: Գրքում զետեղված է այն ամենը, ինչ ապրել եմ և կարողացել եմ թղթին հանձնել: Չկա սարքած տող, չկա սարքած բառ: Իմ կյանքում լավ բաները միշտ պատահական են լինում. գրելն էլ պատահական ստացվեց: Սկսել եմ ստեղծագործել 2013 թվականից` 27-28 տարեկանում: Ընկերներիս հորդորով, այդ ամենը գիրք դարձավ»,- իր գրքի մասին ասել է Նորայր Հակոբյանը:

Մանկական գրականություն

«Հեքիաթներ արքայադուստրերի մասին»

Երեք ամենահեքիաթային պատմություններն արքայադուստրերի մասին՝ մեկ գրքում: «Արքայադուստր Լինդան», «Կեոնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը հեքիաթները» դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Գիրքը հրատարակել է «Բուկինիստ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում