Քաղաքականություն

Թունիսում երկու ամսով երկարաձգվել է արտակարգ իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Թունիսում երկու ամսով երկարաձգվել է արտակարգ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսի ղեկավարությունը հուլիսի 31-ին հայտարարել է, որ կայացրել է արտակարգ դրությունըերկու ամսով երկարաձգելու որոշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այն ուժի մեջ կմտնի օգոստոսի 3-ից: Որոշումն ընդունվել է կառավարության ու խորհրդարանի նախագահների հետ քննարկումից հետո:

Նման որոշումը կապված է հունիսի 26-ին Թունիսում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով 39 մարդ էր զոհվել: Ահաբեկիչները հարձակվել էին Սուս ծովափնյա քաղաքում հագստացող զբոսաշրջիկների վրա: Ահաբեկչության պատասխատավությունն ստանձնել էր «Իսլամական պետությունը»: Հուլիսի 4-ից երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել:

Թունիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տարեսկզբից ի վեր ծայրահեղականները Թունիսի տարբեր շրջաններում ահաբեկչություններ են իրականացրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում