Երևանյան բեսթսելեր 3/23. Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը…» վեպը վարկանիշային աղյուսակում է
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԳրիգորՆարեկացու` «ՄՀՄ», «Նաիրի», «Նահապետ» հրատարակչությունների լույս ընծայած«Մատյանողբերգության»ժողովածուն:
Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնումԼարիսա Գևորգյանի «Ես տեսայ իմ երկիրը» գիրքը: ԱնտուանդըՍենտԷկզյուպերիի«Փոքրիկիշխանը»ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ, երրորդ հորիզոնականում է: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
ԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, չորրորորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Լարիսա Գևորգյանիմեկ այլ` «Արև` լեռան մեջ»գիրքը բեսթսելերի հինգերերոդ հորիզոնականում է:
ՈւմբերտոԷկոյի«Վարդիանունը»բեսթսելերը, որ բնորոշվել է իբրև XIV դարի դեկորներում ծավալվող փիլիսոփայական կամ աստվածաբանական դետեկտիվ, միջնադարյան աշխարհն իր բոլոր շերտերով ընդգրկող հանրագիտարանի արժեք ունի և դրահետ մեկտեղ պոստմոդեռնիստական գրականության կոթողներից մեկի համարում: Նոր «Վարդի անունը», որտեղ հեղինակը բազմաթիվ խմբագրական ու լեզվական շտկումներ է արել, ինչ-ինչ կրճատումներ, մասնավորապես լատիներեն մեջբերումների առումով, լույս տեսավ 2013-ին, և ֆրանսերենից հետո հայերենը երկրորդ լեզուն է, որով թարգմանվել է:
Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը…»վեպի գործողությունները ծավալվում են ամերիկյան մի փոքր քաղաքում համեստ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հերոսուհու աչքերով հետևելով վեպի իրադարձություններին` սկսում ես խորհրդածել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, արդարադատությունը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը»ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն ութերորդ հորիզոնականում է:
«Ո՞ւրէիմպանիրը»աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է. այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը:
Գրքի հեղինակը՝ դոկտորՍպենսերՋոնսոնըգրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Գաբրիել ԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը եզրափակում է աղյուսակը: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +2 | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի/Նահապետ/ՄՀՄ | 30/30/11 |
| 2 | նոր | ![]() |
Լարիսա Գևորգյան «Ես տեսայ իմ երկիրը» |
Լուսակն | 30 |
| 3 | -1 | ![]() |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես/Էդիթ Պրինտ | 28/24 |
| 4 | +3 | ![]() |
Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 25 |
| 5 | նոր | ![]() |
Լարիսա Գևորգյան «Արև` լեռան մեջ» |
Վան Արյան | 20 |
| 6 | * | ![]() |
Ումբերտո Էկո «Վարդի անունը» |
Անտարես | 17 |
| 7 | նոր | ![]() |
Հարփըր Լի «Ծաղրասարյակ սպանելը…» | Զանգակ | 13 |
| 8 | * | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «Նահապետի աշունը» | Բուկինիստ | 12 |
| 9 | -1 | ![]() |
Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ | 10 |
| 10 | -6 | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 8 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը









