Արա Պապյանն առաջարկում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման բանակցություններին ներգրավել Ադրբեջանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը Զանգեզուրի տարածքով կարող է 7-8 տարով երկարացնել շինարարությունը: «Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման շուրջ բանակցությունները ընթացել են նաև 1992-1993 թվականներին: Մենք այդ ժամանակ բախվեցինք մի լուրջ խնդրի, որը բավական ավելացնում է կառուցման համար նախատեսվող ծախսերը: Մեղրի-Քաջարան հատվածը բավական դժվարանցանելի, և երկաթգծի կառուցման համար նախատեսվող ե3 միլիարդ ԱՄՆ դոլարը կարող է չբավականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ԼՂ հակամարտություն. Ապասառեցո՞ւմ, թե՝ բանակցությունների վերսկսում» քաղաքականության սեմինարին այսպիսի կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նա նշեց, որ վերը նշված խնդրի լուծումներից մեկը` Նախիջևանի տարածքում առկա երկաթգծի օգտագործումն է, որը գործել է ԽՍՀՄ տարիներին: «Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանին պետք է անել նման առաջարկություն` չնայած ադրբեջանական իշխանությունները դժվար թե դրական վերաբերմունք ցուցաբերեն այդ հարցին: Սակայն, եթե Ադրբեջանը խոհեմ գտնվի, նա նույնպես կներգրավվի Վրաստանի, Հայաստանի և Իրանի հետ երկաթգծի կառուցման բանակցային գործընթացին, ինչը տարածաշրջանային մեծ կարևորություն ունի»,-շեշտեց Արա Պապյանը:

2015 թվականի հուլիսի 24-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռեիսին նշեց, որ Իրանի տրանսպորտի նախարարությունը բազմաթիվ բանակցություններէ վարել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման շուրջ, սակայն առայսօր լուրջ ներդրողներ չեն գտնվել: «Իրանը Հայաստանը դիտարկում էորպեսՊարսից ծովը Սև ծովին կապելու լավ միջանցք: Այդ երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ է մոտ3միլիարդ200միլիոն դոլար, ինչն իր հերթին ակնկալում է լուրջ ներդրող, որը դեռևս չի գտնվել»,- շեշտել էր Իրանի դեսպանը:

Հայերեն English Русский

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը