Life

Facebook-ի եկամուտները կազմել են 4,04 միլիարդ դոլար

1 րոպեի ընթերցում

Facebook-ի եկամուտները կազմել են 4,04 միլիարդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Facebook ինտերնետ-ընկերության եկամուտներն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել են 4,04 միլիարդ դոլար: Այս մասին ասված Է ֆիրմայի եռամսյակային հաշվետվությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս արդյունքը գերազանցում Է անկախ վերլուծաբանների սպասումները, որոնք եկամուտների մակարդակը կանխատեսել Էին 3,99 միլիտարդ դոլարի չափով:

Facebook ցանցի օգտատերերի քանակն աճել Է 13 տոկոսով եւ հասել 1,49 միլիարդի: Այս մասին ասված Է Միացյալ Նահանգների համանուն իանտերնետ-ընկերության եռամսյակային հաշվետվությունում, որը հրապարակվել Է հուլիսի 29-ին:

Ամեն օր սոցցանցից ակտիվորեն 968 միլիոն մարդ Է օգտվում գործնականում ամբողջ աշխարհում: Այս ցուցանիշն անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ մեծացել Է 17 տոկոսով: Անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ ցուցանիշների աճը կազմել Է 39 տոկոս: Շատ բանով այն ապահովվել Է շարժական սարքերի կողմից օգտագործվող հավելվածների համար գովազդի վաճառքից:

Facebook-ի ընդհանուր կորպորատիվ արժեքը գերազանցում Է 250 միլիարդ դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում