Life

Վիճակագրության տվյալներով՝ ճապոնուհիներն աշխարհում բոլորից երկար են ապրում

1 րոպեի ընթերցում

Վիճակագրության տվյալներով՝ ճապոնուհիներն աշխարհում բոլորից երկար են ապրում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում աճել Է կյանքի միջին տեւողությունը. 2014 թվականին տղամարդկանց շրջանում այն կազմել Է 80,5 տարի, իսկ կանանց շրջանում՝ 86,83 տարի, հայտնում են Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության՝ հուլիսի 30-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մեկ տարում տղամարդանց կյանքի տեւողությունն աճել Է 0,29 տարով, իսկ կանանցը՝ 0,22 տարով: Կանայք Ճապոնիայում, ինչպես նշել Է նախարարությունը, ապրում են 6,33 տարով ավելի, քան տղամարդիկ:

Նախարարության հրապարակած աղյուսակները՝ կյանքի տեւողության մասին տվյալներով վկայում են, որ կանայք Ճապոնիայում ավելի երկար են ապրում, քան այլ երկրներում: Ինչ վերաբերում Է ճապոնացի տղամարդկանց, ապա նրանց կյանքի տեւողությունը միջին հաշվով ավելի կարճ Է, քան Իսլանդայում (80,8 տարի), հաղորդել Է Ռիա Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում