Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հուլիսի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանության տնտեսական հարցերով խորհրդական Դմիտրի Սեմինովիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը, արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը, տեխնոլոգիական զարգացման վարչության պետ Ռուբեն Գևորգյանը, ինչպես նաև նախարարության այլ աշխատակիցներ և ներկայացուցիչ ԱԳՆ-ից:

Ջերմորեն ողջունելով հյուրերին` նախարար Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սուխորենկոյին պաշտոնավարման ընթացքում մեր երկրների միջև սերտ հարաբերությունների զարգացմանն ուղղված բացառիկ աշխատանքի համար և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կունենան արդյունավետ շարունակություն և կնպաստեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիզոր դեսպան Ստեփան Սուխարենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կարեն Ճշմարիտյանին հայ-բելառուսական համագործակցության խորացման հարցում մեծ դերակատարում ունենալու համար և հույս հայտնել, որ համատեղ ջանքերը կտան դրական արդյունքներ Բելառուսի և Հայաստանի առևտրա-տնտեսական հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան