Life

Գիտնականները սինթեզել են ֆիզիկական ծանրաբեռնվածությունների «խթանիչ»-հաբ. Washington Post

1 րոպեի ընթերցում

Գիտնականները սինթեզել են ֆիզիկական ծանրաբեռնվածությունների «խթանիչ»-հաբ. Washington Post

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականները Սաութհեմփթոնի համալսարանից հայտարարել են այն դեղի նախատիպն ստեղծելու մասին, որն օրգանիզմի համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունների արդյունք «Է խթանում», ինչը հետագայում կարող Է հանգեցնել ավելորդ քաշի եւ II տիպի շաքարախտի դեմ դեղերի հայտնագործման: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին գրել Է Washington Post-ը:

Համապատասխան հետազոտությունների հեղինակներ են դարձել քիմիական կենսաբանության պրոֆեսոր Ալի Տավասոլին եւ ինտեգրատիվ ֆիզիոլոգիայի դոցենտ Ֆելինո Կագամպանգը:

Նրանք հայտարարել են, որ իրենց հաջողվել Է սինթեզել մի մոլեկուլ, որն օրգանիզմի բջիջներին հարկադրում Է «մտածել», որ դրանք ծախսել են իրենց Էներգիան: Այդ նյութն ստացել Է «Միացություն 14» (Compound 14) անվանումը:

Գիտնականները կարծում են, որ եթե այս արդյունքը հաստատվի եւ կրկնվի, ինչպես նաեւ եթե հաստատվի մարդու համար դրա օգտագործման անվտանգությունը, ապա դա թույլ կտա ստեղծել դեղ, որը կօգնի պարքարելու ճարպակաման եւ II տիպի շաքարախտի դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում