Իրավունք

Հայաստանը կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներգրավվածությունը

4 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներգրավվածությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն արձանագրելու կարևոր բաղադրիչներից մեկն է երկրի քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներգրավվածությունը: «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերների դեմ հանդիման» խորագրով աշխատաժողովին այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Հակակոռուպցիոն ծրագրերի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանը:

«Հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ սա առաջին հանդիպումն է մեր բիզնեսի ներկայացուցիչների հետ: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը նախատեսել է իր նիստերին պարբերաբար հրավիրել մեր բիզնեսի ներկայացուցիչներին՝ ներկայում բիզնեսում առկա խոչընդոտների և դրանց հաղթահարման իրենց տեսլականը և առաջարկությունները լսելու համար: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր բոլորի` և’ պետական բոլոր ճյուղերի, և’ հասարակական կազմակերպություններիերի, և’ բիզնեսի, և’ ի վերջո յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է: Եթե մենք ուզում ենք տեսնել զարգացած պետություն, ապա այս խնդիրը պետք է դառնա յուրաքանչյուրիս մտահոգությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Հայաստանում ԵՄ պատվիրակության տնտեսական խորհրդատու Ալեսանդրո Զանոտան շեշտեց, որ յուրաքանչյուր երկրում կոռուպցիան քաղաքացիների մոտ առաջացնում է սխալ տնտեսական շահագրգռվածություն: «Եվրամիությունը մշտապես աջակցել է աշխարհի տարբեր երկրների ձեռնարկած հակակոռուպցիոն միջոցառումներին: Այս գործընթացում հաջողություններ արձանագրելու համար ՀՀ կառավարությունը պետք է իր վրա վերցնի քաղաքական հստակ հանձնառություն և մշակի հակակոռուպցիոն ռազմավարություն: Բացի այդ, քաղաքացիական հասարակությունը և մասնավոր հատվածը`բիզնեսը, պետք է ակտիվորեն ներգրավված լինեն տվյալ աշխատանքներում, ինչը շատ կարևոր է այս պայքարում վերջնական հաջողություն արձանագրելու համար»,-ընդգծեց բանախոսը:

Անդրադառնալով Հայաստանում առկա կոռուպցիոն խնդիրներին`«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասաց հետևյալը. «ՀՀ կառավարությունը պետք է քաղաքական կամք դրսևորի այս հարցում, հակառակ պարագայում այս գործընթացը կարող է վերածվել ձևականության, ինչպես Կոռուպցիայի դեմ պայքարի նախորդ խորհուրդի գործունեության ժամանակ»:

Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ արդարադատության նախարարությունը` Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանինախագահությամբ կառավարությունում հուլիսի 28-ին տեղի էր ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը: ՀՀ վարչապետը նշել է, որ կոռուպցիայիդեմպայքարըՀՀկառավարությանկողմիցիրականացվողներքին քաղաքականությանկարևորագույնուղղություններիցէ:Իսկկոռուպցիայիդեմ պայքարիհիմնականերաշխիքներիցմեկըհակակոռուպցիոնքաղաքականության արդյունավետիրականացումնապահովողինստիտուցիոնալհամակարգնէ:Այդ նպատակովՀՀկառավարության2015թվականիփետրվարի19-իN 165 Նորոշմամբ ստեղծվելէԿոռուպցիայիդեմպայքարիխորհուրդը:

Խորհուրդնիրականացնումէ հակակոռուպցիոնբարեփոխումներիհամակարգումնուդրանցկատարմաննկատմամբհսկողությունըՀայաստանում:Հովիկ Աբրահամյանըկարևորել էնաև կոռուպցիայի դեմպայքարիգործընթացումբոլորշահագրգիռկողմերիմասնակցությունըև համագործակցությունը:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում ներկայացվել է հանրային ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը ուղղված 2015-18թվականների միջոցառումների ծրագիրը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում