Տարածաշրջանային

Թուրքիայում ահաբեկչության հետևանքով ևս մեկ զինծառայող է մահացել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ահաբեկչության հետևանքով ևս մեկ զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ողջ տարածքն ընդգրկած ահաբեկչական գործողությունների ալիքը շարունակում է իր հետևից նոր զոհեր թողնել: Հուլիս 28-ի առավոտյան թուրքական Հաքարի նահանգի Շեմդինլի գավառում գտնվող բանկերից մեկը գնացած մի դիմակավոր ահաբեկչի հարձակման հետևանքով վիրավորված սերժանտ Զիյա Սարփքայան զոհվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Ահաբեկիչը կրակել էր 27-ամյա սերժանտի վրա, ինչից հետո ծանր վնասվածք ստացած զինվորը տեղափոխվել էր հիվանդանոց: Այստեղ նրա կյանքը փրկել չէր հաջողվել, և Սարփքայան զոհվել էր:

Թուրքիայի ողջ տարածքում վերջին օրերին տեղի են ունենում լայնածավալ ահաբեկչական գործողություններ, որոնք հատկապես ուղղված են ուժային կառույցների ներկայացուցիչների դեմ: Ահաբեկիչների և քուրդ զինյալների գործողությունների հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ ոստիկաններ և իրավապահ մարմինների այլ աշխատողներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում