Թուրքիայում քուրդ զինյալները երկու կամուրջ են պայթեցրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամները պայթեցրել են Դիարբեքիր-Մուշ ճանապարհահատվածին գտնվող երկու կամուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Քաղաքների միջև կապ հաստատող կամուրջի պայթեցման հետևանքով ճանապարհահատվածով երթևեկող վարորդները ստիպված են լինում կեսից հետ դառնալ:

Պայթյունն իրականացնելուց հետո քուրդ զինկալները տարածքից հեռացել են, իսկ թուրքական իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են սկսել մեղավորներին հայտնաբերելու նպատակով:

Հայերեն Русский