Միջազգային

ԱՄՆ սենատորն անհանգստացած է Սիրիայի քրդական գյուղերի վրա թուրքական զինուժի հրետանակոծությամբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ սենատորն անհանգստացած է Սիրիայի քրդական գյուղերի վրա թուրքական զինուժի հրետանակոծությամբ

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ սենատոր Ջոն ՄքՔեյնը մտահոգություն է հայտնել թուրքական զինուժի կողմից Սիրիայի քրդական գյուղերի վրա իրականացված հրետանակոծությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ամերիկացի սենատորի պաշտոնական կայքէջը, օրենսդիրն այս մասին նշել է հուլիսի 27-ին տարածած հայտարարությունում:

Նա դրական քայլ է համարել Թուրքիայի որոշումը` օժանդակելու ԻԼԻՊ-ի դեմ մղվող պայքարին: «Ամերիկյան կործանիչ ինքնաթիռների համար թուրքական բազաների օգտագործումը կբարելավի արձագանքման համար պահանջվող ժամանակահատվածը և կընդլայնի Սիրիայից տեղեկատվության հավաքագրման հնավարությունները: Այնուամենայնիվ, ես մտահոգված եմ այն հրապարակումներով, որ թուրքական զինուժը հրետանակոծում է Սիրիայի քրդական գյուղերը»,- հայտարարել է ՄքՔեյնը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում