Life

Yahoo Travel- ն անդրադարձել է Գյումրիի հայտնի տղամարդկանց վարսավիրանոցին

1 րոպեի ընթերցում

Yahoo Travel- ն անդրադարձել է Գյումրիի հայտնի տղամարդկանց վարսավիրանոցին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի 75 տարվա պատմություն ունեցող վարսավիրանոցը, որը հայտնի է իր կոլորիտով և երկար տարիներ աշխատող վարսավիրներով, հայտնվել է Yahoo Travel կայքի ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայքը փոքրիկ անդրադարձ է կատարել Հայաստանի երկրորդ մայրաքաղաքի հայտնի վարսավիրանոցին:

«Մինչ Բրուքլինի հիփսթերները փորձում են նմանակել ռետրո ոճի վարսավիրանոցներին, այս վայրն իրական է: Իրականում ռետրո են այստեղի վարսավիրները, ներքին հարդարումը և նույնիսկ գործիքները, որոնք չեն ենթարկվել փոփոխության տասնյակ տարիներ: Այստեղի կարմիր բազկաթոռներն ունեն 50 տարվա պատմություն, իսկ վարպետ վարսավիր, 84-ամյա Խաչիկ Արեստակեսյանն այստեղ աշխատում է 60 տարի »,- գրում է հոդվածի հեղինակը:

Հոդվածի հայազգի հեղինակը, ով ԹՈՒՄՈ-ի հրավերով առաջին անգամ գտնվում էր Հայաստանում, զարմացել էր, թե ինչպես էին վարսավիրանոցում պահպանվել առաստաղի հին ձեռագործ զարդերը, ջահերը, փայտե հատակը, տարիօրնակ թվացող գործիքները:Թույլ տալով իրեն ածիլել 75 տարվա պատմություն ունեցող վարսավիրանոցում` նա խորհուրդ է տալիս ցանկացած երիտասարդի անել նույնը Գյումրի այցելելու ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում