«Նոր գիրք»-2/25. «Յոթ անուն վրացական արդի պոեզիա»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք՝ երկու խորագրի ներքո:

Հայ գրականություն

Մհեր Արշակյան, «Յանուսի օրագրերը»

Մհեր Արշակյանի «Յանուսի օրագրերը» ներկայացվել է հանրությանը: Գիրքը հրատարակել է «Անտարեսը »-ը: «Ողորմածություն եւ նվեր

…ողորմածությունն իր մասին չի հռչակում, իսկ նվերը հռչակում է, ողորմածությունը ծավալներ չունի, իսկ նվերն ունի, ողորմածությունը կարող է լինել միտք, իսկ նվերը չի կարող, ողորմածությունը չի կարող նվաստացնել, իսկ նվերը կարող է, ողորմածությունը չի կարող սնանկացնել, իսկ նվերը կարող է, ողորմածությամբ միշտ տալիս ես ավելին, իսկ նվերով՝ ճիշտ այնքան, որքան տալիս ես։ Ողորմածությունն ինքնաբավ է, իսկ նվերը՝ ոչ։ Ողորմածությունն ասում է՝ տալիթա կումի, իսկ նվերը հաշվետվություններ է սփռում»,-գրում է հեղինակը:

Ժամանակակիցգրականություն

«Յոթ անուն վրացական արդի պոեզիա»

«Յոթ անուն վրացական արդի պոեզիա» գրքում ամփոփված են յոթ ժամանակակից վրացի բանաստեղծների ստեղծագործությունները, որոնց մեծ մասն առաջին անգամ է թարգմանվում հայերեն: Թարգմանությունը՝ Անահիտ Բոստանջյանի: Գիրքը հրատարակել է «Անտարեսը »-ը:

«Նորգիրք»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի