Տարածաշրջանային

Չանաքքալեում երկրաշարժից խուճապի մատնված քաղաքացիները լուսացրել են փողոցներում

1 րոպեի ընթերցում

Չանաքքալեում երկրաշարժից խուճապի մատնված քաղաքացիները լուսացրել են փողոցներում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Չանաքքալե նահանգի Էջեաբաթ գավառում մեկը մյուսի հետևից մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, երկրակեղևը ցնցվել է մի քանի ժամ ընդմիջումներով՝ սկսած տեղի ժամանակով 04.26-ից:

Առաջին ցնցումը եղել է 3.3, երկրորդը՝ 4.4, ապա 4.8 բալ ուժգնությամբ: Բնակիչները ցնցումների հետևանքով խուճապի են մատնվել և դուրս են եկել փողոց: Նրանցից շատերը լուսացրել են բաց երկնքի տակ:

Երկրակեղևի ցնցումների հետևանքով մարդկային կամ նյութական որևէ կորուստ չի գրանցվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում