Թուրքիայում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 251 մարդ է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից երկրի 13 նահանգներում միաժամանակ սկսված լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 251 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրքիայում իրականացված ահաբեկչություններից հետո իրավապահ մարմինների կողմից նախաձեռնած գործողություններն ուղղված են եղել ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազամակերպության և երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ:

Միայն Ստամբուլում գործողություններին մասնակցել է 5 հազար ոստիկան: Այստեղ ահաբեկչության մեջ կասկածվող անձանցից մեկի հետ բախում է տեղի ունեցել, որի հետևանքով կասկածյալը սպանվել է:

Հայերեն Русский

Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության

Փեզեշքիանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտության համար մեղադրել է ԱՄՆ-ին՝ հերքելով Իրանի միջուկային հավակնությունները

Արկադի Դումիկյանի և Գոհար Ավետիսյանի դեբյուտը՝ կինոյում. «Մեկ in մեկ» կատակերգությունն արդեն երևանյան մեծ էկրաններին է

ՀՀ ԱԺ նախագահն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Գուտերեշը և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա գլոբալ հետևանքները

Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանին մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Բժիշկների անհատական լիցենզավորման կարգը, սպասվող փոփոխությունները

Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել