Ստամբուլում հակաահաբեկչական լայնածավալ գործողություն է սկսվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իրավապահ մարմինները հակաահաբեկչական լայնածավալ գործողություններ են սկսել Ստամբուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ծայրահեղական իսլամիստական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության և Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության դեմ իրականացված գործողություններին ներգրավված են շուրջ 5 հազար ոստիկան, ինչպես նաև մեծ թվով ոստիկանական ուղղաթիռներ:

Հակաահաբեկչական գործողությունները միաժամանակ իրականացվել են Ստամբուլի 26 թաղամասերի 140 հասցեներում: Դրանց ընթացքում Բաղջըլար թաղամասում բախում է տեղի ունեցել, որի ժամանակ վիրավորվել է մեկ մարդ:

Հայերեն English Русский

Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության

Փեզեշքիանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտության համար մեղադրել է ԱՄՆ-ին՝ հերքելով Իրանի միջուկային հավակնությունները

Արկադի Դումիկյանի և Գոհար Ավետիսյանի դեբյուտը՝ կինոյում. «Մեկ in մեկ» կատակերգությունն արդեն երևանյան մեծ էկրաններին է

ՀՀ ԱԺ նախագահն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Գուտերեշը և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա գլոբալ հետևանքները

Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանին մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Բժիշկների անհատական լիցենզավորման կարգը, սպասվող փոփոխությունները

Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել