Life

Մարդիկ գյուղատնտեսությամբ սկսել են զբաղվել 23 հազար տարի առաջ

2 րոպեի ընթերցում

Մարդիկ գյուղատնտեսությամբ սկսել են զբաղվել 23 հազար տարի առաջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև վերջերս գիտնականները հավատացած էին, որ մարդկության բնօրրանում գյուղատնտեսությամբ սկսել են զբաղվել 12 հազար տարի առաջ, սակայն նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ գյուղատնտեսությամբ զբաղվել են ավելի քան 23 հազար տարի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Science Daily պարբերականը, հետազոտությունը իրականացվել է Թել Ավիվի, Հարվարդի, Բար-օլանի և Հայֆայի համալսարանների համալսարանների համագործակցության արդյունքում:

Հետազոտությունը հիմնված էր Գալիլեյան ծովի ափին նստակյաց կյանք վարող մարդկանց բնակատեղիում ամենահին մոլախոտերի ուսումնասիրման վրա:

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մինչև գյուղատնտեսության զարգացումը, հողագործության առաջին փորձերը կատարվել են շատ ավելի վաղ, քան մենք կարծում էինք: Սա առիթ է, որ վերագնահատենք մեր նախնիների հնարավորությունները. նրանք ավելի խելացի ու հմուտ էին, քան մենք կարծում ենք»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Ստենբերգը:

Չնայած որ մոլախոտը վտանգ է ներկայացնում գյուղանտեսական ցանքերի համար, դրանց ներկայությունը «Օհալո 2» պեղավայրում մատնանշեց մարդկության կողմից հողագործության փորձերի վաղեմությունը. դրանք սկսվել են 11 հազար տարով ավելի վաղ, քան գիտնականները ենթադրում էին: «Օհալո 2» պեղավայրում հայտնաբերված՝ մարդկանց գործունեության մնացորդները մատնանշում են, որ իրենք զբաղվել են ձկնորսությամբ և հավաքչությամբ, ինչպես նաև հիմնել են նստակյաց ճամբար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում