Արցախ

Կարեն Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Կարեն Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հուլիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ: Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցեր։ Կողմերը նաև քննարկել են Արցախի կառույցների ու ԱՀՀ միջև համագործակցության ամրապնդման ու հետագա զարգացման ուղիները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում