Life

Ցուկերբերգն IKEA-ի հիմնադրից առաջ Է անեցել ամենահարուստ մարդկանց վարկանիշում

1 րոպեի ընթերցում

Ցուկերբերգն IKEA-ի հիմնադրից առաջ Է անեցել ամենահարուստ մարդկանց վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ցանցի հիմնադիր Մակ Ցուկերբերգը դարձել Է իններորդն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, գրել Է Independent-ը:

Նա առաջ Է անցել IKEA-ի հիմնադիր Ինգվար Քամպրադից եւ շարունակում Է բարձրանալ այդ ցուցակում: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ նա առաջ Էր անցել Ուոլթոն ընտանիքի (Wal-Mart ցանցի հիմնադիրներ) անդամներից եւ զբաղեցրել 11-րդ տեղն այդ ցուցակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այժմ Ցուկերբերգի կարողությունը գնահատվում Է 42,9 միլիարդ դոլար: Ցուկերբերգի առաջնահերթ նպատակներն են Amazon-ի հիմնադիր Լարի Բեզոսը (43,5 միլիարդ դոլար) եւ Oracle-ի սեփականատեր Լարի Էլիսոնը (43,7 միլիարդ դոլար):

Իսկ Facebook-ի կապիտալացումը գնահատվում Է 274,9 միլիարդ դոլար եւ գտնվում Է ութերորդ տեղում: Նախկինի պես բոլորից առաջ Է Apple ընկերությունը՝ 760,8 միլիարդ դոլար շուկայական արժեքով, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում