Արցախ

Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ սփյուռքահայ ուսանողների

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ սփյուռքահայ ուսանողների

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային ուսանողական ծրագրի շրջանակներում հայրենիքում ապրող եւ աշխատող սփյուռքահայ ուսանողներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ողջունել է սփյուռքահայ երիտասարդների աշխատանքը տարբեր պետական մարմիններում, կարեւորել այդ ծրագիրը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից:

Արծարծվել են նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում