Life

Լուկաշենկոն Դեպարդիեին հնձել Է սովորեցրել

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն Դեպարդիեին հնձել Է սովորեցրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Լուկաշենկոն Ժերար Դեպարդիեին սովորեցրել Է «ձեռքով հնձի ունակություններ»: Այս մասին հաղորդվում Է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում: Ֆրանսիացի դերասանն այցով գտնվում Է այդ երկրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետության ղեկավարը ոչ պաշտոնական պայմաններում հյուրի հետ խոսել Է գյուղատնտեսության եւ Էկոլոգիապես մաքուր սննդամթերքի բուծման տեխնոլոգիաների մասին:

Լուկաշենկոն կարճատեւ Էսքկուրսիա Է անցկացրել իր պաշտոնական նստավայրում եւ ցուցադրել Է բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի նմուշները:

Դերասանը երկիր Է ժամանել՝ հետաքրքրվելով գյուղատնտեսությամբ: Մասնավորապես, նա ցանկացել Է այցելել «Օզերիցկի-Ագրո» անասնաբուծական համալիր Մինսկի շրջակայքում: Դեպարդիեն ավելի քան 25 տարի պրոֆեսիոնալ կերպով զբաղվում Է գինեգործությամբ:-

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում