Դոլարն էժանացել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 22-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.63 դրամով` կազմելով479.94 դրամ: Եվրոյիփոխարժեքն աճել է 3.02 դրամով և կազմել524.77 դրամ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ևհասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամովև կազմել 8.40 դրամ։ Բրիտանական ֆունտիփոխարժեքն աճել է 1.66 դրամով և կազմել749.33 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 22-ին կազմել է 17 հազար 59.88 դրամ, արծաթի գինը՝227.6 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 152.68 դրամ: