Life

Քաղցր գազահագեցված ըմպելիքները շաքարախտ են առաջացնում նույնիսկ նիհար մարդկանց մոտ. գիտնականներ

2 րոպեի ընթերցում

Քաղցր գազահագեցված ըմպելիքները շաքարախտ են առաջացնում նույնիսկ նիհար մարդկանց մոտ. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղցր գազահագեցված ըմպելիքների գործածումը նպաստում Է երկրորդ տիպի շաքարախտի զարգացմանը ոչ մայն գեր մարդկանց մոտ, ովքեր նախատրամադրված են դեպի ինսուլինային անբավարարության զարգացումը, այլեւ նույնիսկ առողջ եւ նիհար քաղաքացիների մոտ, պարզել են բրիտանացի բժիշկները, որոնք հոդված են հրապարակել BMJ հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք, անշուշտ, պետք Է կատարենք լրացուցիչ հետազոտություններ՝ շաքարախտի զարգաման բոլոր պատճառների եւ հետեւանքների լիակատար հաստատման համար, բայց մեր եզրակացությունները ցույց են տալիս, որ բոլոր մարդիիկ կարող են պոտենցիալ կերպով բարելավել իրենց առողջությունը՝ հրաժարվելով կամ նվազեցնելով քաղցրացված ըմպելիքների գործածման մակարդակը»,- գրում են Նիտա Ֆորուհին Քեմբրիջի կլինիկական բժշկության դպրոցից (Մեծ Բրիտանիա) եւ նրա գործընկերները:

Ֆորուհիի խումբը նման եզրակացության Է հանգել՝ զուգադրելով եւ վերլուծելով գրեթե երկու տասնյակ նախորդ հետազոտությունների արդյունքները, որոնց շրջանակներում դրանց հեղինակները փորձել են հասկանալ, թե որքան ուժեղ կարող Է գազահագեցված եւ այլ քաղցր ըմպելիքների գործածումը նպաստել մետաբոլիկ համախտանիշի եւ երկրորդ տիպի շաքարախտի զարգացմանը:

Ինչպես բացատրում են գիտնականները, այսօր բժիշկները գործնականում չեն կասկածում այն բանում, որ գիրության եւ շաքարախտի հակում ունեցող մարդիկ գտնվում են ռիսկի հատուկ խմբում, ինչի պատճառով նրանք պետք Է հրաժարվեն կամ նվազագույն չափով գործածեն քաղրացված եւ գազահագեցված ըմպելիքները:

Ինչպես ցույց Է տվել Ֆորուհիի եւ նրա գործընկերների հետազոտությունը, նման ռիսկ գոյություն ունի ոչ մայն գեր մարդկանց համար, այլեւ մարմնի զանգվածի նորմալ ինդեքսով առողջ մարդկանց համար: Օրական յուրաքանչյուր բաժակ խմված գազահագեցված ըմպելիքը միջին հաշվով 18 տոկոսով մեծացնում Է շաքարախտի զարգացման ռիսկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում