Life

Մեծ Բրիտանիայում վիրաբուժներն առաջին անգամ արհեստական աչքի փոխպատվաստման վիրահատություն են կատարել

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում վիրաբուժներն առաջին անգամ արհեստական աչքի փոխպատվաստման վիրահատություն են կատարել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում Մանչեստրի աչքի վիրաբուժության թագավորական կլինիկայի բժիշկներն առաջին անգամ իրականացրել են բիոնական աչքի պրոթեզի փոխատվաստում տեսողության խանգարում ունեցող հիվանդին, հաղորդել Է BBC-ն:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, առաջին հիվանդը, որին տեխնոլոգիաներն օգնել են հաղթելու ծերունական կուրությունը, դարձել Է ութսունամյա բրիտանացի Ռեյ Ֆլինը: Աչքի պրոթեզի փոխպատվաստման վիրահատությունը տեւել Է չորս ժամ: Այժմ Ֆլինը գտնվում Է բժիշկների հսկողության տակ, որոնք նշում են հիվանդի տեսողության արագ վերականգնումը:

Բիոնական փոխպատվաստը տեսողական տեղեկատվություն Է ստանում փոքրաչափ խցիկից, որը ներսարքված Է հատուկ ակոնցի մեջ: Պրոթեզը «պատկերը» կոնվերտում Է մի շարք Էլեկտրական իմպուլսների, որոնք անհաղորդալար կապուղիով տեղեկատվությունը հաղորդում են ցանցաթաղանթին ամրացված Էլեկտրոդներին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում