ԵԱՏՄ երկրները դրական են վերաբերվում Սիրիայի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի եւ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները բանակցություններ են վարում արաբական հանրապետության` Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազատ առեւտրի գոտուն (ԱԱԳ) միանալու հնարավորության մասին:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ Հալքին:

Այդ առնչությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հայտարարել է, որ ԵԱՏՄ բոլոր երկրները դրական են վերաբերվում միության հետ Սիրիայի միջեւ ԱԱԳ ստեղծելու վերաբերյալ բանակցությունների անցկացմանը:

«Այժմ մենք անհամբերությամբ սպասում ենք Սիրիայում քաղաքական իրադրության կայունացմանը, որպեսզի սկսենք այդ բանակցությունները», -գործակալությանը հայտնել է ԵՏՀ ներկայացուցիչը:

ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, որը 2015 թվականի հունվարի 1-ին ստեղծվել է ՌԴ, Ղազախստանի եւ Բելոռուսի Մաքսային միության բազայի վրա: ԵՏՄ անդամ է նաեւ Հայաստանը: ԵԱՏՄ մտնելու գործառույթ է անցնում Ղրղզստանը: Միությունը ենթադրում է ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժ:

Հայերեն English

ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրողների թվի վերաբերյալ շրջանառվող տարբերության պատճառները

Ֆրանսիան դատավարություն է սկսում Վրաստանի յոթ քաղաքացիների դեմ՝ հազվագյուտ ռուսական գրքերի գողության համար

Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա

Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի

ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը