Մշակույթ

Սամարայում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրություն կբացվի

1 րոպեի ընթերցում

Սամարայում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրություն կբացվի

ՍԱՄԱՐԱ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքի պատկերասրահում հուլիսի 23-ին կբացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն՝ «Անլեռլի զանգակատուն» խորագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով vninform.ru-ն, ցուցադրությունը ներկայացնում է հայ երաժիշտ, երաժշտագետ Կոմիտասի ողբերգական ճակատագիրը:

«Անլռելի զանգակատուն» ցուցադրությունը հարգանքի տուրք է Ցեղասպանության զոհերի հիշատակին: Իրենց աշխատանքներում մասնակիցներն արտահայտում են սրտացավություն ողբերգական իրադարձությունների հանդեպ և իրենց կապը հայ ժողովրդի մշակույթի հետ:

Ցուցահանդեսը կգօրծի մինչև օգոստոսի 6-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում