Արցախ

Բակո Սահակյանն այցելել է զբոսաշրջային ճանաչված կենտրոն դարձող Վանք գյուղ

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն այցելել է զբոսաշրջային ճանաչված կենտրոն դարձող Վանք գյուղ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Վանքը հանրապետության ամենադինամիկ զարգացող գյուղերից մեկն է, որն արդեն դարձել է ճանաչված զբոսաշրջային կենտրոն` հավելելով, որ համայնքում այսուհետ էլ կիրականացվեն տարբեր ծրագրեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում