Life

Աշխարհի ամենաթանկ օղու մեկ շշի արժեքը 1.3 միլիոն դոլար է

1 րոպեի ընթերցում

Աշխարհի ամենաթանկ օղու մեկ շշի արժեքը 1.3 միլիոն դոլար է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսսո-Բալտիկ» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբից զբաղվում է մեքենաների, ինքնաթիռների, շարժիչների արտադրությամբ, իր 100-ամյակի առիթով արտադրել է սահմանափակ քանակով աշխարհում ամենաթանկ օղին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, «Russo-Baltique» օղու մեկ շշի արժեքը կազմում է 1.3 միլիոն դոլար: Այս գումարով գնորդը ոչ միայն ստանում է բարձրակարգ օղի, այլև շիշ, որը պատրաստված է հրազենի գնդակի համար անթափանցելի ապակուց՝ զարդարված ոսկե պատյանով: Շշի խցանը պատրաստված է սպիտակ ու դեղին ոսկուց՝ զարդարված երկգլխանի արծվի կերպարով, որի աչքերը ադամանդներ են:

Օղու առաջին շիշը նվիրվել է Մոնակոյի արքայազն Ալբերտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում