ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքրքիր և դեռ երիտասարդ տոն՝ Տորթի միջազգային օրն է նշվում հուլիսի 20-ին: Այն նվիրված է ընկերությանը, ինչպես նաև մարդկանց, երկրների, ազգերի միջև խաղաղությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, տոնն անցկացվում է «Ես քեզ մոտ կգամ տորթով» նշանաբանով:
Առաջին անգամ Տորթի միջազգային օրը նշվել է 2011թ.-ի հուլիսի 20-ին: Երկրները, որոնք ակտիվորեն մասնակցել են 2011թ.-ի տորթի տոնին, դարձել են միջազգային տոնի հիմնադիրները. դրանք են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Իսրայելը, ԱՄՆ-ը: Այդ օրը պատրաստվել էր աշխարում առաջին «բազմազգ» տորթը: