ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 20-ին ոսկին Էժանացել Է մինչեւ հնգամյա նվազագույնը:
Bloomberg գործակալության տվյալներով՝ հուլիսի 20-ին մեկ ունցիա ոսկու գինն իջել Է մինչեւ հազար դոլար եւ 80 ցենտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ոսկու գների անկումը տեղի Է ունենում չինական բաժնետոմսերի գների իջեցման, դոլարի թանկացման եւ ԱՄՆ-ում տոկոսադույքների իջեցումների սպասման ֆոնի վրա:
Վերջին անգամ ոսկու գներն այսքան ցածր են եղել 2010 թվականին, հաղորդել Է BBC-ն: