Life

2014 թվականը գրանցվել է որպես Երկրի մոլորակի ամենատաք տարի

2 րոպեի ընթերցում

2014 թվականը գրանցվել է որպես Երկրի մոլորակի ամենատաք տարի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականին Երկրի կլիմայական փոփոխության հիմնական ցուցանիշները՝ հողի և օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը, ծովի մակարդակի և ջերմոցային գազերի ծավալների աճը, շարունակեցին մատնանշել Երկիր մոլորակի տաքացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով “Science daily” պարբերականը, նման վկայությունները ամփոփվել են Ամերիկյան օդերևութաբանական հասարակության «2014 թ. կլիմայի վիճակը» տարեկան զեկույցում:

Զեկույցում կիրառվել են 58 երկրներից 413 գիտնականների հետազոտությունների արդյունքները՝ ներառելով օդի ջերմաստիճանի, նշանավոր եղանակով պայմանավորված դեպքերի, օդերևութաբանական կայանների տվյալները և այլ չափորոշիչներ:

Տարեկան ամփոփ զեկույցում տեղ գտած տվյալների համաձայն՝ 2014 թվականին շարունակվել է ջերմոցային գազերի ծավալների աճը՝ գերազանցելով 1990թ. որոշված առավելագույն ծավալը, առավել քան 20 երկրներում գրանցվել է առավել շոգ տարի, որը գերազանցապես զգացվել է հարավային կիսագնդում: Ծովի մակերեսի ջերմաստիճանը նոր ռեկորդներ է գրանցել, ինչն առավելապես զգացվել է Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում, իսկ ծովի մակարդակը շարունակել էր բարձրանալ՝ տարեկան ավելանալով 3.2 ± 0.4մմ: Իսկ Արկտիկայի սառույցների հալքը 1998-2010թթ. հետ համեմատ սկսել էր 20-30 օր շուտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում