Life

Ֆաշիստական ձևով ողջունող Եղիսաբեթ թագուհու կինոժապավենն իրարանցում է առաջացրել ՄԹ-ում

2 րոպեի ընթերցում

Ֆաշիստական ձևով ողջունող Եղիսաբեթ թագուհու կինոժապավենն իրարանցում է առաջացրել ՄԹ-ում

ԼՈՆԴՈՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուքինգհեմյան պալատն իր հիասթափությունն է հայտնել 1933 թվականին նկարահանված ընտանեկան հին կինոժապավենի հրապարակման առնչությամբ, որտեղ պատկերված է Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին` ձեռքը ֆաշիստական ողջույնի ձևով բարձրացրած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, ժապավենը հրապարակել է բրիտանական TheSun թերթը: 17 վայրկյան տևողությամբ սև և սպիտակ ընտանեկան ֆիլմում պատկերված է յոթամյա Եղիսաբեթ թագուհին` մոր, քրոջ և մորեղբոր հետ: Բալմորալ այգիներում ազատ ժամանցն անցկացնելիս թագուհու մայրը բարձրացնում է ձեռքը ֆաշիստական ողջույնի ձևով, որից հետո, հետևելով մորը, նույն շարժում են կատարում յոթամյա Եղիսաբեթն ու արքայազն Էդվարդը (ապագա Էդվարդ 8-րդը):

«Ցավալի է, որ ութ տասնամյակ առաջ նկարահանված ֆիլմը… ձեռք է բերվել և շահագործել»,-ասվում է ՄեծԲրիտանիայի արքայական պալատի տարածած հայտարարությունում:

TheSun թերթը հրաժարվում է բացահայտել, թե ինչպես է կարողացել ստանալ ժապավենը: Ենթադրվում է, որ ֆիլմը նկարահանվել է 1933 կամ 1934 թվականին, երբ Գերմանիայում իշխանության գլուխ էր կանգնած Ադոլֆ Հիտլերը: Սակայն պայմանները և հանգամանքները, որում նկարահանվել է ֆիմը, հայտնի չեն:

Կինոժապավենի հրապարակումը մեծ իրարանցում է առաջացրել բրիտանական թագավորությունում` հարուցելով արքայական էլիտայի վրդովմունքը: Չնայած դրան` այն տարածած թերթը հրաժարվում է ժապավենի հրապարկումը դիտարկել որպես ներխուժում արքայական ընտանիքի անձնական տարածք: TheSun-ը ժապավենը հանրային կարևորության է համարում` նշելով, որ արքայազն Էդվարդի մասնակցությունը «պատմական նշանակություն» է հաղորդում դրան:

Ժապավենը կարող եք դիտել այստեղ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում