Տրայան Հրիսթեան ու ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարևորել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության գրասենյակի գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մեդինա Նավարրոն, ՀՀ էկոնոմիկայի ԵՄ և ԱՀԿ վարչության պետ Արթուր Մայսուրյանը և նախարարության այլ աշխատակիցներ:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար և կարևորել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում դեսպանի և նրա աշխատակազմի դերն ու աջակցությունը: Նա մեկ անգամ ևս շեշտել է, որ ԵՄ հետ համագործակցությունը Հայաստանի համար շարունակում է մնալ առաջնայնություն և ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել խորացնել ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերությունները բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով:

Տրայան Հրիսթեան բարձր է գնահատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կատարած աշխատանքը որպես ԵՄ աջակցության ծրագրերի ազգային համակարգող և շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել և ամփոփվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, ԵՄ բյուջետային աջակցությանը, ընթացիկ և բանակցային փուլում գտնվող մի շարք ծրագրերին, «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմին, Հայաստանում կիրառվող Թվինինգ և Թայեքս գործիքներին, COSME և Հորիզոն 2020 ծրագրերին ՀՀ անդամակցության գործընթացին, ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրին և ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցային գործընթացների մեկնարկին, ինչպես նաև առանձին ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ