ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբաման ուղեւորվել Է բանտ, բայց ոչ երկար ժամանակով եւ հոժարակամորեն: Ինչպես հաղորդել Է Սպիտակ տունը, նա դարձել Է ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, որն այցելել Է ֆեդերալ ուղղիչ հիմնարկություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օկլահոմայի նահանգի Էլ Ռինո քաղաքի բանտ այցելելու ժամանակ Օբաման նախ զրուցել Է վերջինիս աշխատակիցներցի, իսկ այնուհետեւ կալանավորների հետ, որոնք պատիժ են կրում հիմնականում թմրանյութերի վաճառքի համար:
Օբաման փոքր-ինչ շփվել Է նրանց հետ՝ դիտելով խուցերից մեկը, եւ հայտարարել Է, որ հարկ Է շարունակել ամենաքիչ ծանր հանցագործությունների համար պատիժների մեղմացումը քրեական օրենսդրության համակարգի բարենորոգության շրջանակներում: Նրա խոսքով՝ անհրաժեշտ Է տարբերւթյուն դնել այն «սխալների, որոնք մարդնիկ երբեմն կատարում են երիտասարդության տարիներին», եւ գիտակցված հանցավոր գործողությունների միջեւ: Նախագահը նաեւ առաջարկել Է մտածել, թե ինչպես բարելավել պատիժ կրած հանցագործների ռեաբիլիտացման ծրագրերը:
Շատ բանով թմրանյութերի համար խիստ պատիժների հետեւանքռով Է, որ ԱՄՆ-ում բանտարկյալների թվի ամենաբարձր ցուցանիշն Է աշխարհում՝ ավելի քան 700 100 հազար բնակչի հաշվով: Միացյալ Նահանգների բանտերում կա ավելի քան 2,2 միլիոն կալանավոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: