ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկուհի Տանյա Ջենինգսը հազար ժամ է ծախսել իր հարսանեկան զգեստի կարելու վրա: Այս մասին տեղեկացնում է The Huffington Post-ը: Դեռ մանկուց նա սիրում էր կարուձևով զբաղվել, սակայն իր համար դեռ զգեստ չէր կարել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ատլասե զգեստի դիզայնը մշակել է ընտանիքի մտերիցմներից մեկը: Ջենինգսն ընտրել է նուրբ յասամանի և սպիտակի երանգներով կտոր և ժանյակ ձևավորման համար: Նա զգեստը կարել է այդ երանգով, քանի որ դա ամուսնու սիրելի գույնն է: Ընդհանուր առմամբ, ամերիկուհին 150 առաձին կտորներ է արել, որոնք հետագայում միացրել է իրար:
Նա զգեստի կարելու աշխատանքները սկսել է 2014թ.-ի նոյեմբերին և ավարտել հարսանիքից առաջ:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 2015թ.-ի հունիսին Լոնդոնի եկեղեցիներից մեկում: