Բռնցքամարտ

Բռնցքամարտի ՌԴ-ի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանի հավաքականին համարում է հեռանկարային թիմ

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի ՌԴ-ի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանի հավաքականին համարում է հեռանկարային թիմ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Լեբզյակը հայկական թիմը հեռանկարային է համարում: «Մենք Ծաղկաձորում նախապատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Ցավոք, արդեն վաղը կմեկնենք, քանի որ անցնելու ենք հաջորդ նախապատրաստական փուլին: Մեզ համար կարևորը ոչ թե մեդալներն են, այլ օլիմպիական վարկանիշ հավաքելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Լեբզյակը:

Խոսելով Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մասին՝ ռուս մասնագետը մասնավորապես փաստեց. « Թեպետ Հայաստանի բռցնքամարտի հավաքականը երիտասարդ, բայց հեռանկարային թիմ է: Միայն անփորձ են: Բայց շատ լավ մարզչական շտաբ ունեն և արդյունքը սպասեցնել չի տա»: Բռնցքամարտի Ռուսաստանի հավաքականը հուլիս 16-ին կավարտի ուսումնամարզական հավաքը Հայաստանում, որով թիմը նախապատրաստվում է աշխարհի և Եվրոպայի առջանություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում