Նոր տարրեր պենտակվարկների բացահայտումը վերջին կես դարի գիտության մեծագույն հայտնագործություններից է
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի վաղ կանխագուշակված տարրերի դասակարգ պենտակվարկները բացահայտված են Մեծ անդրոնային արագացուցիչով LHCb փորձի արդյունքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, հայտնագործությունը նկարագրող հոդվածը տպագրվել է Physical Review Letters գիտական ամսագրում:
Պենտակվարկը սովորական մասնիկ չի, այն իրենից ներկայացնում է կվարկերի միացության բացարձակապես նոր մեխանիզմ:
«Մասնիկների փորձարարական ֆիզիկայի ոլորտում վերջին 50 տարիների ընթացքում գիտությունը չի հանդիպել նման հայտնագործության», - ասել է LHCb փորձի ղեկավար Վիլկինսովը:
Պենտակվարկները հինգ կվարկներից բաղկացած տարրեր են, որոնց գոյությունն առաջին անգամ կանխագուշակվել է Պետերբուգի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի ռուս գիտնականներ Դյակոնովի, Պոլյակովի և Պետրովի կողմից 1997 թ-ին: