Ավրորա Մարդիգանյանի ճամպրուկը կհամալրի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այցելուները այսուհետ հնարավորություն կունենան տեսնել Ավրորա Մարդիգանյանի ճամպրուկը, որով ճանապարհորդում էր ԱՄՆ-ում «Հոգիների աճուրդ» ֆիլմի ցուցադրությունների ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ճամպրուկը թանգարան-ինստիտուտի ցուցադրությունը կհամալրի հուլիսի 15-ից:

«Այս ճամպրուկը հատուկ պատրաստվել է երկարատև ճամփորդությունների համար: Ավրորա Մարդիգանյանն այն օգտագործել է իր պատմության հիման վրա և իր իսկ դերակատարմամբ նկարահանված ֆիլմը ցուցադրելու ժամանակ՝ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում շրջագայելու ընթացքում», - ասաց Հայկ Դեմոյանը:

«Ոսկե ծիրան» 12-րդ Կինոփառատոնի բացմանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդիսականներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության ականատես - վերապրած Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) պատմությունը և 1918թ. ԱՄՆ-ում նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմի ցուցադրությունների ժամանակ օգտագործված Ավրորա Մարդիգանյանի ճամփորդական ճամպրուկը:

Ավրորա Մարդիգանյանի ճամպրուկը հայտնաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով և ձեռք է բերվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ: Այն Հայաստան է տեղափոխվել Հրաչ Հաննեսյանի օգնությամբ:

Ճամպրուկի վրա գրված է նրա անունը՝Aurora Mardiganianև ֆիլմի անվանումը՝Auction of Souls CO:

Հուլիսի 12-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Ոսկե ծիրան» 12-րդ Կինոփառատոնի բացման ժամանակ ներկայացվեց այս եզակի մասունքը, ինչպես նաև Ավրորա Մարդիգանյանի հուշագրության 1923 թվականին ճապոներեն թարգմանությամբ լույս տեսած բացառիկ հատորը, որը հնարավոր է եղել ձեռք բերել Ճապոնիայում բնակվող մեր հայրենակցուհու ջանքերով:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան