Life

Լաս Վեգաս տարեկան այցելում է շուրջ 3 հարյուր հազար հայ զբոսաշրջիկ

1 րոպեի ընթերցում

Լաս Վեգաս տարեկան այցելում է շուրջ 3 հարյուր հազար հայ զբոսաշրջիկ

ԼԱՍ ՎԵԳԱՍ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաս Վեգասում Հայաստանի պատվո հյուպատոս Էնդի Արմենյանը մասնակցել է քաղաքի շերիֆ Ջո Լամբարդոյի հրավիրած քննարկմանը` նվիրված զվարճանքների քաղաքում անվտանգության ապահովմանն ու զբոսաշրջության հետ կապված հարցերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Armenialife-ը, հանդիպմանը մասնակցել են Լաս Վեգասում գործունեություն իրականացնող մի շարք երկրների պատվո հյուպատոսներ:

Հանդիպմանը շերիֆ Լոմբարդոն եւ հյուպատոս Արմենյանը խոսել են քաղաքում հայերի ներկայութան մասին եւ շեշտել, որ տարեկան 250000-300000 հայ զբոսաշրջիկներ են այցելում Լաս Վեգաս: Շերիֆը նշել է, որ կան միջազգային մի շարք ուղղություններ, որոնք նախատեսում են ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Լաս Վեգաս առաջիկա 12 ամսվա ընթացքում:

Նախատեսվում է, որ 2020թ. արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը Լաս Վեգասում կավելանա 30 տոկոսով: Այս առումով ավելանում է համապատասխան դեսպանատների աշխատանքը, որոնք պետք է կարողանան համակարգել զբոսաշրջիկների հետ կապված փաստաթղթային հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում