Life

Ճապոնիայում սովորել են քայլվածքով որոշել կենսաբանական տարիքը

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայում սովորել են քայլվածքով որոշել կենսաբանական տարիքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվստահ առաջին քայլեր, վճռական քայլվածք, վստահ քայլվածք, ոտքերի քստքստոց, կաղություն® տարիների հետ մարդը քայլում Է տարբեր ձեւով: Սակայն քայլվածքով ստույգ տարիքը որոշել կարող են ոչ բոլորը: Դա Էլ յուրատեսակ առիթ Է ծառայել Ճապոնիայի Օսակայի համալսարանի գիտնականների համար մշակելու մի համակարգ, որն անսխալ կատարեր այդ գործառույթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հատուկ դրա համար մասնագտներն ուսումնասիրել են տարբեր տարիքի ավելի քան 4 հազար մարդկանց քայլելու առանձնահատկությունները: Նրանցից յուրաքանչյուրը երկու անգամ անցել Է 6 մետր տարածությունը՝ անցած «երթուղին» կրկնելով հետադարձ ուղղությամբ: Նրանց բոլոր գործողություններն ըստ որում տեսագրվել են խցկով: Ի վերջո գիտնականներին հաջողվել Է ստեղծել տվյալների ինտերակտիվ պահոց, որը պարունակում Է տարբեր տարիքային խմբերի մարդկանց քայլվածքի մոդելները, ինչպես նաեւ դրանց տարբերիչ գծերը, ինչպիսիք են քայլի երկարությունը, ձեռքերի շարժումները, մեջքի մկանների լարվածությունը: Այդ տվյալների հիման վրա համակարգը կարող Է հեշտությամբ որոշել, թե որքան «երիտասարդ» Է շարժվում այս կամ այն մարդը:

Հետազոտության շնորհիվ ճապոնացի մասնագետներին հաջողվել Է պարզել, որ 20-ից մինչեւ 30 տարեկան երիտասարդներն այնքան ուժեղ չեն թափահարում ձեռքերն, ինչպես ավելի ավագ սերունդը (40 – 50 տարեկան): Բացի դրանից, դիտարկումները պարզորոշ ցույց են տվել, որ տարիքի հետ մարդ քայլելիս ավելի ուժեղ Է կորանում: «Մենք ցանկանում ենք, որ մարդիկ, իմանալով, թե որ տարիքին Է համպատասխանում իրենց քայլվածքը, ավելի շատ հետեւեն իրենց եւ զբաղվեն սպորտով»,- Կիոդո գործակալույանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է ծրագրի ղեկավար Յասուսի Յագին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` Тасс

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում