Արցախ

Արցախը կարեւորում է Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնության ձեռքբերումը

1 րոպեի ընթերցում

Արցախը կարեւորում է Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնության ձեռքբերումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի եւ «վեցյակի» միջեւ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը Արցախը գնահատում է որպես մեծ ներդրում տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում: «ԼՂՀ ԱԳՆ-ն ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը` որպես էական ներդրում տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրապնդման գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

Վիեննայում ավարտված քննարկումները եղել են արդյունավետ: Շուրջ երկու տարի ընթացող բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել համաձայնության հասնել «վեցյակի» եւ Իրանի միջեւ, ինչը միջազգային վերլուծաբաններն ու ԶԼՄ-ները բնութագրում են պատմական:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում